Արարատին
Ինձ համար օտար`
ուրիշի հայացքում ,
փայլում է Արարատը`
ծխու՛մ :
Գրկում է անվերջ հավերժի ճամփան,
ու թաքցնում անէացող մի ցավ:
Այրում է հորիզոնը ` այրվում…
Խոնարհվում դեպի Նա`
լռում …
Աչքերումս
Մոմե լռություն ու քարե անհայտ ստվերներ…
այրվում են, այրվում ու հանգչում …
մենակ ես` դիմացդ ճամփաներ…
թափառում ես ու գտնում …
գտնում լուսե մի շող
շոյում ես ու գրկում …
Արցունքի մեջ լողում
կորցնում գտածդ ու լռում…
լռում խորհրդավոր
ու փարվում գարնան երազների մեջ…
քնում`
լուռ ու խորհրդավոր:
Գարնանը…
Մշուշում կատարյալ ու լուսե ստվեր…
Անհոգ, քարացած ու օտար երջանկություն …
Դու դեռ կաս …
Ես լուռ սպասում եմ քեզ…
Տանիքում …
Կտուրումդ ծառեր են աճել:
Այնտեղ դրված արկղում անհասցե նամակներ կան :
Նամակներումդ ` սեր:
Դու դրանք պահում ես քո սրտում:
Դու սիրում ես կյանքը:
Տե’ս ազատությունը

Հսկա երկաթե դռներ, որոնք անտեսանելի են:
Բայց անտեսանելի ոչինչ չկա…
Պետք է տեսնել ամեն ինչ:
Քեզ սպասում են այնտեղ:
Քեզ այնտեղ բոլորն են սպասում…
Վերջին զանգ
Կեսգիշերին սափորից զանգեր հնչեցին …
Դա քո սիրտն էր ձայնում …
Իսկ նավաստին մտածում էր, թե երբ է գալու սիրո իր հերթը …
4 պատկեր
Ծովը ափիս մեջ պարզած քայլում էի:
Լուսինը հեռվից գրկում էր ինձ …
Կիսաբաց պատուհանից արևն էր հեռանում …
Աշուն էր …
Մենախոսություն

Wassily Kandinsky


Սպիտակ պրոթեզե ձեռքերը

