Ես չեմ մեկնաբանում… դա արեք ինքներդ :)

http://blogday.am/ http://blogday.am/ http://blogday.am/ http://blogday.am/ http://blogday.am/

Ի՞նչ է բլոգի օրը. Բլոգի միջազգային օրը հայտնվել է այն հավատով, որ բլոգերները նույնպես պետք է ունենան և յուրահատուկ կերպով նշեն իրենց օրը: Բլոգի օրը ողջ աշխարհում նշվում է օգոստոսի 31-ին: Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և կատարի գրառում իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Այսպիսով և’ սովորական ընթերցողը, և’ տարբեր բլոգերները կտեղեկացնեն միմյանց անծանոթ նոր բլոգների մասին, որն էլ իր հերթին կբերի նոր հետաքրքրություններ դեպի բլոգոսֆերան:

Ես առանձնացրել եմ 5 բլոգ, ուր հիմնականում լուսանկարներ են:

Արմինե Կարախանյան - http://armin.armenianbloggers.com

Լուսինե Բարսեղյան –  http://mobilepic.wordpress.com/

Կարեն Դերձյանhttp://chxk.wordpress.com/

Լիլիթ Ալթունյան -  http://lilieinasquare.blogspot.com/

Լիլիթ Հարությունյանhttp://lilit88.wordpress.com/


Add comment 31.08.2010

Անտարբերության հերոսը

Ես նմանվել եմ մի դեղնած ու անշունչ տերևի:

Պատճառը  քո անտարբերությունն է:

Միասին զրուցում էինք ժամերով, բայց հիմա …

Ես այնպիսին եմ, ինչպիսին եղել եմ ամիսներ առաջ…

Ես այլևս չեմ կարող փոխվել…

Add comment 25.08.2010

Լուսնի վրա

Նորից անձրև կգա ու կժպտամ քեզ:

Կվերցնեմ քո վերջին  նամակը ու  կանհետանամ:

Ինձ կգտնեն լուսնի վրա :

Վրանի կողքին միշտ խարույկ կվառեմ, որ բոլորը ինձ տեսնեն:

Այնպես որ, եթե ուշադիր լինես , ապա կտեսնես…

Add comment 24.08.2010

Մի օր կստացվի…

Նկարը` http://lilieinasquare.blogspot.com/

Նկարը` http://lilieinasquare.blogspot.com/

Շրջանի մեջտեղում հազարավոր մարդիկ կան:

Նրանք սպասում են, որ իրենց նկատես:

Սակայն հաճախ վախենում են մեզնից ու թաքնվում թելերի տակ:

Նրանց պարզապես ուրախացնել է պետք:

Դու փորձիր, անպայման  մի օր կստացվի:

Add comment 21.08.2010

Ես մեկ տարեկան եմ.

Մեկ տարին անցավ, բայց դեռ չեմ ուզում հավատալ: Չնայած դա արդեն ձեռքբերում է: Այդ ընթացքում բացեցի 3 բլոգ ու դրանցից ամեն մեկն ունեցավ իր հաջողությունները:

Հյուրերի թիվը   տարվա  ընթացքում 4.600 էր (կարծում եմ` վատ արդյունք չի)  :

56 գրառումներ, որից մի քանիսը անգամ իմ դուրը չեն գալիս: Картинка 15 из 28012

Մեկնաբանությունները գերազանցեցին 100 :

Ամենաշատը ընթերցել եք “Ճանաչիր Աշակերտին բաժինը:

Ամենաշատը իմ բլոգից ցանոթացել եք Ագնեսի ու Զառայի բլոգին :

Ամենաշատը իմ բլոգ մտել եք ` Ֆեյսբուքից, Շատիկյանի ու Սարդի բլոգից :

Ամենատարօրինակը այն է, որ որոնողական համակարգերով գրել են`  ”Հայտնի մեՑերը”, ”ֆիլմ  ձօրի  միրո” , ”Մահին մանկական երգեր բեռնել”  ու նմանատիպ շատ “գիժ ” արտահայտություններ :

Աշակերտի բլոգը մեկ տարեկան է : Ուռա~ …

Սիրով` Աշակերտ

6 comments 17.08.2010

Քննարկմանը մասնակցեց նաև Հովհաննես Գրիգորյանը

Ընթերցումներին մասնակցելու համար այցելեք ` http://armreading.wordpress.com

By pupil (more…)

1 comment 13.08.2010

Նաև ես …


Այսօր ես  յոթերորդ  անգամ ժպտացի:

Նա  ուզում է  փոխվել ու նրան  կրկին ժամանակ է պետք:

Ու դա նրան  կհաջողվի: Կդառնա այնպիսին,  ինչպիսին երազում են բոլորը , այդ թվում  նաև ես …

______________________________________________

Никогда не переставай улыбаться, даже когда тебе грустно, кто-то может влюбиться в твою улыбку.    Габриэль Маркес

Add comment 10.08.2010

Թափանցիկ նամակներ


Ես քեզ կուղարկեմ դատարկ նամակներ, որ նայես  ու մտովի սկսես գրել:

Վերջում  կգրես անունդ ու  կդնես պահարանումդ, որ այն ոչ ոք չտեսնի:

Կներկես սպիտակ գույնով ու կնետես ամպերի մեջ:

Ես այնտեղ եմ,  բայց դու չգիտես… Քամու հետ կգնամ ու էլ ետ չեմ գա, որ քեզ չտեսնեմ :

Միայն տարիներ անց քամին կդադարի ու կսկսի այրվել քո արցունքի նման: Ու աշխարհը կմոխրանա, որ հեռանանք թաքուն…

1 comment 07.08.2010

160 էջ

Աչքս առանց թարթելու նայում եմ վրան, բայց չեմ ուզում …

Պետք է անեմ դա, բայց չեմ կարող…

Ուզում եմ պատռել կամ այրել, բայց չեմ կարող… չեմ ուզում…

Այն ինձ  չի օգնի, որովհետև դրանից գուցե հազար օրինակ կա…

Մեկ է` չեմ կարող…

2 comments 06.08.2010

Էլ չեմ ուզում գրել…

Չգիտեմ… Չեմ ուզում գրել …

Գուցե միայն այսօր, բայց կարծես հոգնել եմ: Ուզում եմ բարձր բղավել քամուն, որ նա ինձ լսի ու տանի իր հետ:

Ուզում եմ երաժիշտ դառնալ , որ  նվագեմ քամու հետ:

Ուզում եմ նկարել թղթին, որ քամին տեսնի, թե ինչպես են արտասվում թղթերը :

Ուզում եմ լռել ու չպատասխանել ոչ մի հարցի:

Վերջում էլ խելագարի նման կպատռեմ թղթերը ու կայրեմ կիթառս, որ քամին տանի իր հետ ու միշտ հիշի, որ ես եմ քամին  …

Add comment 01.08.2010

Previous Posts


Փնտրում եմ …

Այլ բլոգներ

Լրացրու քո էլ. փոստի հասցեն ու իմ բլոգի նոր գրառումները կարդա առաջինը.

Հետևիր Աշակերտին

BlogRankers.com Анти-Бан Яндекса для сайта mushegh.wordpress.com